Ընտրությունների վերահսկման կոմիտեն պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում իրականացվող քարոզարշավի ժամանակ ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ և պահանջել են, որ չնկարահանեն Փաշինյանի սակավամարդ հավաքը, իսկ շտաբի մուտքի մոտ կանգնածներից էլ պահանջել են ներս մտնել։
Անօրինական և անհիմն պահանջին չենթարկված հինգ քաղաքացի բերման է ենթարկվել՝ ոստիկանության «օրինական պահանջին չենթարկվելու» հիմքով։
Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն հետապնդել են քաղաքական նպատակներ և որևէ առնչություն չեն ունեցել այդ կառույցի օրինական գործառույթների հետ։
Ընտրությունների վերահսկման կոմիտե