«Անպայման գնացեք ամսի 20-ին եւ անպայման մասնակցեք ընտրություններին. անտարբերությունը կործանարար է, մի վերցրեք այդ մեղքը ձեր վրա». Արման Սաղաթելյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Անպայման գնացեք ամսի 20-ին եւ անպայման մասնակցեք ընտրություններին. անտարբերությունը կործանարար է, մի վերցրեք այդ մեղքը ձեր վրա». Արման Սաղաթելյան

Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից.

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ինձ ծանոթ եւ անծանոթ հայրենակիցներ։ Մենք մոտենում ենք մեր երկրի եւ ժողովրդի պատմության հերթական «Ռուբիկոնին», եւ ամսի 20-ին մեզ սպասվում է ոչ թե քաղաքական ընտրություն, այլ ճակատագրական որոշում՝ ունենա՞լ երկիր ու արժանապատվություն, թե՞ ոչ։ Կամ մենք կկանգնեցնենք խայտառակ պարտությունների, դավաճանությունների, ստերի ու ստորացումների անիվը եւ քայլ կանենք մեզ հարիր պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու ուղղությամբ, կամ կշարունակենք վերանալ աշխարհի երեսից՝ որպես ազգ եւ որպես պետություն։ Տուն-տունիկների ու իլյուզիաների ռեսուրսը սպառված է, եւ այլեւս չկա ոչ մի հնարավորություն հերթական վիճակախաղեր խաղալու համար՝ հույս դնելով կախարդական փայտիկների կամ ինքնակոչ փրկիչների վրա։ Մեկ անգամ նման անպատասխանատու ու անհեռատես մոտեցումը արդեն բերեց մեզ անդառնալի կորուստներ, կործանեց Արցախը, խլեց մի ամբողջ սերունդ եւ հարցականի տակ դրեց հայկական պետության գոյությունը։ Այլեւս երբեք։ Մենք չունենք փորձարկումների իրավունք, իսկ ավերած երկիրը անդունդը գլորվելուց կարող են հանել միայն դրա փորձը ունեցող մարդիկ։ Մարդիկ, որոնք ունեն պետական կառավարման ու ճգնաժամային կառավարման հաջողված փորձ, որոնք գիտեն, թե ինչ է պետությունը, բանակը, անվտանգությունը, տնտեսությունը ու միջազգային քաղաքականությունը, որոնք ժամանակին ստեղծել են մեր կարեւորագույն ինստիտուտները, կայացրել մեր բանակը եւ կերտել պատմական հաղթանակներ։ Այս համատեքստում ընտրությունը մեծ չէ։ Անձամբ ես իմ քվեն վստահելու եմ N6 «Պատիվ ունեմ» դաշինքին, քանի որ համարում եմ, որ այն ունի բավարար պրոֆեսիոնալ կադրային ռեսուրս, եռանդ ու իմաստություն առկա մարտահրավերները հաղթահարելու համար։ Շատ-շատերին այդ թիմում ճանաչում եմ անձամբ եւ առիթ եմ ունեցել առնչվելու տարբեր իրավիճակներում, իսկ Նախագահ Սարգսյանի հետ պատիվ եմ ունեցել աշխատելու, եւ դա իմ աշխատանքային գործունեության հավանաբար ամենաարդյունավետ ժամանակաշրջանն էր։ Եթե այս կամ այն պատճառով դուք հակված չեք «Պատիվ ունեմ» դաշինքին ձայն տալուն, ապա քվեարկեք N24 «Հայաստան» դաշինքի օգտին։ Ես ընկերներ ունեմ «Հայաստանի» շարքերում, որոնք տանսամյակների ընթացքում ապացուցել են իրենց կամային ու սկզբունքային հատկությունները, իսկ փորձի, կամքի ու սկզբունքայնության համադրումը այդ թիմում չի կարող չբերել դրական արդյունքի։ Եւ իվերջո, «Հայաստանի» շարքերում է ինձ ամենահարազատ մարդը` եղբայրս՝ Вазген Сагателян-ը։ Եթե չեք հավանում նաեւ դա, ապա ձայն տվեք ցանկացած քաղաքական ուժի, որի պարագայում համոզված եք, որ այն չի համագործակցելու կապիտուլյանտ սուտասանների հետ ոչ մի պարագայում։ Բայց խնդրանքս ու հորդորս մեկն՝ է անպայման գնացեք ամսի 20-ին եւ անպայման մասնակցեք ընտրություններին։ Անտարբերությունը կործանարար է, մի վերցրեք այդ մեղքը ձեր վրա։

Հ.Գ. Պատկերում ANTINIKOL շապիկի ամենաառաջին տպագրված օրինակներից մեկն է։ Համոզված եմ, որ օրեր անց այն մնալու է որպես դաժան հիշեցում մեր պատմության ծանրագույն, գորշագույն եւ թունավոր էջերից մեկի մասին, որը մենք թերթելու ենք միասին ամսի 20-ին։ Իսկ շապիկը կմնա որպես թանգարանային նմուշ… Կամ գուցե դեն նետեմ այն՝ պատմության աղբամանում հայտնվելիք անհայրենիք, դավաճան, սուտասան ու ստոր տըվարների հետ միասին»։



Նման նյութեր