«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Օրվա ընթացքում մեծ թվով զինվորականների, զինված ուժերի հետ առնչվող անձանց հետ եմ շփվել՝ հավաստիանալու, թե արդյո՞ք զինծառայողների նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում։
Մի ընդհանուր տպավորություն եմ ստացել՝ անկախ այն հանգամանքից, որ տարբեր օղակներում դեպի կապիտուլյանտ ուղղորդող մեծ թվով փաստեր են արձանագրվել, պատվախնդիր զինվորականները, հրամանատարները վիրավորանք էին համարում այս իշխանություններին որևէ ձևով աջակցելը։
Շատ դեպքերում նույնիսկ իմ անմեղ հարցադրումներից էին նեղանում՝ բացառելով ճնշումների կամ սպառնալիքների միջոցով իրենց այդ դաշտ տեղափոխելը։
#Պատիվունեմ պարոնայք սպաներ, հարգելի զինվորականներ։
Բանակում ամուր, գաղափարական, առողջ կորիզ կա, որի հիմքի վրա պետք է արմատական բարեփոխումների գնալ։
Համոզված եմ՝ ստացվելու է»։