Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից.
«Դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ ընտրություններով հարցը վերջնական չի լուծվելու, իսկ երեկվա տեղի ունեցածը հայերի ու Հայաստանի ամոթն ու խայտառակությունն է: Անձամբ ես սրանց չունեմ երկիր տալու ու դրա համար սկսած 3 տարի առաջվանից ու հենց էսօրվանից ավելի մեծ բեռով շարունակելու եմ անհաշտ պայքարը սրանց դեմ: Էս պահին մենակ կարամ ասեմ, որ մտնում ենք պայքարի հերթական փուլ, իսկ թե ինչպիսի՞ մարտավարությամբ և ո՞ւր կհասնենք պարզ կլինի:
Հ.Գ. Հասկանում եմ, որ խանդավառություն կար, մեծ սպասելիքներ ունեինք բոլորս ընտրություններից, հասկանում եմ, որ հիասթափությունն ու հուսահատությունն անսահման են, բայց շատ եմ խնդրում փորձեք ձեր մեջ ուժ գտնել՝ երկիրը դրանցից շատ սիրելու համար: Համբերություն բոլորիս, ամեն ինչ լավ ա լինելու:
Հ.Գ.2 Երեկվա արդյունքներին դեռ կանդրադառնամ, առավել քան վստահ եմ, որ էդ արդյունքները չեն արտացոլում ոչ երեկ տեղի ունեցած բուն ընտրությունների արդյունքները, ոչ էլ առավել ևս հանրային քաղաքական տրամադրությունները»: