«Շնորհավոր կապիտուլյանտ, մեր ցեղախումբը արժանի է հենց քեզ». Հայկ Ասատրյան
Advertisement 1000 x 90

«Շնորհավոր կապիտուլյանտ, մեր ցեղախումբը արժանի է հենց քեզ». Հայկ Ասատրյան

Հայկ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից.

«նիկոլի լավ կողմի մասին

Վերջին 2 տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ «բանավիճել եմ» հեղափոխության աջակից (հետայսու` զոմբի) ծանոթներիս հետ: Ներկայացնում եմ բանավեճների ընդհանուր պատկերը մի քանի տողով.

– Կարող ե՞ք ասել ՄԵԿ լավ բան, որ նիկոլը արել ա այս 2 տարիների ընթացքում: Բայց պետք ա պայմանավորվենք, որ «նախկիններից» չենք խոսում: (ես)

  1. Արմատախիլա արել կաշառակերությունը ՀՀ-ում: (զոմբի)

– Իսկ ո՞վ է փաստել, որ կոռուպցիան վերացել է (օրինակներով): Կամ վստահ ես, որ կոռուպցիան ամբողջովին վատ բան է, որովհետև կոռուպցիան հանդիսանում է տնտեսությունը զարգացնող շատ լուրջ խթան: (ես)

  1. Ասֆալտա անում: (զոմբի)

– Ի՞սկ տենց մեկը եղելա, որ չանի: Կամ կարողա մեր ճանապարհները գլոբալ լավացել են տեղյակ չեմ: (ես)

  1. Բանակը ուժեղացնումա: Այլևս փող ուղարկելու, շոր առնելու կարիք չկա: Տղերքը նույնիսկ ելակ են ուտում: (զոմբի)

Էկեք չխոսեմ բանակից, սուս եմ մնում:

Հիմա ես սա գրում եմ, որպեսզի ընդգծեմ, որ ոչ մի զոմբի մինչ այսօր չի կարող փաստարկված ասել թե նիկոլը ինչ լավ բան ունի արած Հայաստանի կամ Արցախի համար:

Բայց ես կարող եմ ասել նիկոլի ԼԱՎ կողմի մասին: Երևի թե դա նրա ՄԻԱԿ ԼԱՎ կողմն է:

նիկոլի միակ լավ կողմը էն էր, որ ինքը մեր վարդագույն ակնոցները հանեց: Մինչև նիկոլը ես մտածում էի, որ հայ լինելը կայֆ ա: Գիտեի, որ մենք դուխով, տրադիցիոն, խելացի և իմաստուն ազգ ենք: նիկոլը ինձ ցույց տվեց, որ մեր ՀՀ քաղաքացիների մոտավորապես 70%-ը անկիրթ և անպատիվ անձնավորություններ են: Ես հասկացա, որ այլևս մենք արժանի չենք պետություն ունենալուն, և հանգիստ կարող ենք փաստել, որ ցեղախումբ ենք:

Այսօր մեր ցեղախմբի 70%-ը (ուղղակի կամ անուղղակի կերպով) վերընտրել են ՊԱՐՏՎԱԾԻ:

Կապիտուլյանտի ով վերացրեց ավանդականը և պետական ինստիտուտը:

Կապիտուլյանտի ում ասում են ողջույն…

Կապիտուլյանտի ով մցխեց սփյուռքի և մեր օգնությունները:

Կապիտուլյանտի ով մեզ սարքեց տարածաշրջանի չուլ, կապերը խզելով` թե Ռուսաստանի և թե արևմուտքի հետ:

Կապիտուլյանտի ով հանձնեց հայրենիք և զոհեց 5000ից ավելի երիտասարդ հանուն ՈՉԻՆՉԻ (աննայի խոսքերը իրականություն սարքեց):

Շնորհավոր կապիտուլյանտ, մեր ցեղախումբը արժանի է հենց քեզ»:



Նման նյութեր