Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի արդյունքներով Նիկոլ փաշինյանը 54 տոկոս քվե է հավաքել․
«Պլեբոսը հաղթեց Դեմոսին,
Բնակիչը՝ քաղաքացուն,
Սուբյեկտիվ սենտիմենտալիզմը՝ օբյեկտիվ պրագմատիզմին,
Էրմենիստանը՝ Հայաստանին,
վերջապես Բելը՝ Հայկին…»,- գրել է նա։