«Զարմանալի է ամեն օր Խուստուփին նայող կապանցին, ո՞նց կարող է նիկոլ ընտրել, դեռ ընտրելուց հետո ուրախանալ ու չհասկանալ, որ թուրքը չոքել է հենց իր դռանը ու արդեն մտել է իր տուն». Անի Կագինյան
Advertisement 1000 x 90

«Զարմանալի է ամեն օր Խուստուփին նայող կապանցին, ո՞նց կարող է նիկոլ ընտրել, դեռ ընտրելուց հետո ուրախանալ ու չհասկանալ, որ թուրքը չոքել է հենց իր դռանը ու արդեն մտել է իր տուն». Անի Կագինյան

Անի Կագինյանի ֆեյսբուքյան էջից.

«Ինձ համար երեկվա ընտրության արդյունքները անակնկալ չէին, ես սպասում էր, որ պատերազմ կեղծողի համար ընտրություն կեղծելը ի՞նչ է։

Ինձ համար երեկվա անակնկալը Կապանի թիվ 35/01 ընտրատեղամասի առաջին տասը քվեաթերթիկների թիվ երեք լինելն էլ, եթե դա լիներ մի ուրիշ վայրում կհասկանայի, բայց դա հենց թուրքերին ամենամոտ Կապանի թաղամասում էր, մի անգամից ներվերիցս աջ կողմս բռնվեց։ Ես չկարողացա լսել և անձամբ հետևել քվեաթերթիների հանման պրոցեսին, բայց հաշվարկին մասնակցեցի։

Վերջում քպ_ական վստահված անձը ուրախությունից պարում էր, ես ընդամենը հարցրեցի.

_Ինչի՞ համար ես ուրախացել, գիտե՞ս Արցախում մարդիկ լացում են հիմա։

_Ինչի՞ են լացում։

_ Որովհետև չորս կողմից շրջափակված են թուրքերով և ընդամենը մի պորտալարով են կապված Հայաստանին, դրա համար ու իրենց այդ օրը հասցնողին նորից գնացիք և քվե տվեցիք։

_Ի՞նչ անեմ, որ տենցա։

_Դե՛ ոչինչ ես էլ երևանցի եմ, երբ թուրքերը Սև լճով կկտրեն Սյունիքը Հայաստանից ու դու կհայտվես արցախցիների կարգավիճակում, ես Երևանում նստած կասեմ ես ի՞նչ անեմ, որ տենցա, իմ ինչինա պետք Սյունիքը, Կապանը ու կապանցիները։

Ու զարմանալի է ամեն օր Խուստուփին նայող կապանցին, ո՞նց կարող է նիկոլ ընտրել, դեռ ընտրելուց հետո ուրախանալ ու չհասկանալ, որ թուրքը չոքել է հենց իր դռանը ու արդեն մտել է իր տուն»։



Նման նյութեր