![](https://blog.168.am/wp-content/uploads/2021/06/ce8474a.jpg)
Արմավիրի մարզում, հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:20-ի սահմաններում 16-ամյա Հարություն Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Արտիմեդ-Խորունք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով բախվել գազատար խողովակին:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: