«Թշնամուդ ճիշտ չնույնականացնելը պարտության 99%-ն է. Հայաստանի գերթշնամին կապիտուլյանտը չէ». Էդգար Էլբակեան
Advertisement 1000 x 90

«Թշնամուդ ճիշտ չնույնականացնելը պարտության 99%-ն է. Հայաստանի գերթշնամին կապիտուլյանտը չէ». Էդգար Էլբակեան

Էդգար Էլբակեանի ֆեյսբուքյան էջից.

«ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի աշակերտներից Ակնունին 1915 թ․-ին աքսորվեց։ Աքսորի ճանապարհին նա խնդրում էր թուրք զինվորներին, որ օգնեն կապվել Թալեաթի հետ՝ կարծելով, թե շփոթմունք կա, քանզի ինքը Թալեաթի ընկերն է։ Ակնունին սպանվեց հենց գաղթի ճամփին նախքան աքսորավայր հասնելը։

Թշնամուդ ճիշտ չնույնականացնելը պարտության 99%-ն է։ Հայաստանի գերթշնամին կապիտուլյանտը չէ, այլ Հայաստանին պարտադրված արժեհամակարգային կոորդինատային համակարգը՝ յուր «բաց հասարակությամբ»։ Քանի կա «բաց հասարակությունը», որ հասարակական ու ազգային օրակարգերը հակադրելու է իրար, կապիտուլյանտը կամ կապիտուլյանտակերպերը հավերժ վերարտադրվելու են։

#թուրքը_հավերժ_է_երբ_պայքար_չկա»



Նման նյութեր