Ներկայացնում ենք Հերմինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հունիսի 20-ն արդեն անցյալում է, պիտի ընդունենք այս իրողությունն ու փորձենք նայել առաջ: Անշուշտ, ընտրությունների արդյունքների վիճարկումը կարող է կարևոր լինել և որոշ բաներ ցույց կտա, բայց վստահ չեմ, որ վճռորոշ նշանակություն կունենա հասարակության՝ ընտրությունների հանդեպ վստահության համատեքստում: Սա մեր իրականությունն է:
Միայն մի կարևոր դիտարկում, այնուամենայնիվ, ստիպված ենք անել. ընտրությունները Չլուծեցին այն ճգնաժամը, որն առկա էր մեր երկրում և որի նպատակով էլ, ըստ էության, կազմակերպվել էին: Այո, իշխանությունները պարբերաբար կրկնում են, որ ճգնաժամն հանգուցալուծված է, բայց հավատու՞մ են արդյոք իրենք իրենց ասածին:
Բավական է հիշել մի հանգամանք՝ 2017-ի ընտրություններին հաջորդեցին 2018-ի իրադարձությունները, և այն էլ այն պարագայում, որ 2017-2018թթ. մենք հայրենիք չէինք կորցրել, 5000 և ավելի զոհ ու վիրավորներ չունեինք, հարյուրավոր գերիներ չունեինք… Բայց, այնուամենայնիվ, 2017-ին հաջորդեցին 2018-ի իրադարձությունները…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hermine.mkhitaryan/posts/5517068781696663