Արտակարգ դեպք՝ Հայաստանում. հատուկ պահպանվող տարածքում փորձել են խմելու ջուրը թունավորել. ոստիկանները օպերատիվորեն վնասազերծել են 68-ամյա քաղաքացուն
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք՝ Հայաստանում. հատուկ պահպանվող տարածքում փորձել են խմելու ջուրը թունավորել. ոստիկանները օպերատիվորեն վնասազերծել են 68-ամյա քաղաքացուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 24-ին, ոստիկանության ծառայողների ճիշտ, օպերատիվ և գրագետ գործողությունների արդյունքում արտակարգ դեպք է կանխվել հանրապետությունում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։ Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որպեսզի նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն այդ քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ-ին։ Այնուհետև ահազանգով ժամանած ոստիիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, ով հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին 68-ամյա Միխաիլ Լեդյաևն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակում Մ. Լեդյաևը ձերբակալվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/06/25/1190011/