Ավազակային հարձակում Երևանում. վարկային կազմակերպությունից գումար են հափշտակել
Advertisement 1000 x 90

Ավազակային հարձակում Երևանում. վարկային կազմակերպությունից գումար են հափշտակել

Այսօր՝ հունիսի 28-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CREDО վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։