![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/01/vtar.jpg)
Ադրբեջանի հսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանում ռազմական բեռնատարի վթարի հետևանքով մահացել է երկու ադրբեջանցի զինծառայող։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Հաղորդագրության համաձայն, հունիսի 28-ին ցերեկային ժամերին «ԿամԱզ» ռազմական բեռնատարի վթարի հետևանքով մահացել են ադրբեջանական բանակի զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Զեյնալլի Ջոշգուն Չինգիզ օղլուն և զինվոր Ռագիմլի Օրհան Էլհան օղլուն: