«Նիկոլին ՉԸՆՏՐԱԾ մարդիկ գուցե մի փոքր հուսահատ են, բայց իրենց սերունդների առաջ մաքուր են մնալու». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլին ՉԸՆՏՐԱԾ մարդիկ գուցե մի փոքր հուսահատ են, բայց իրենց սերունդների առաջ մաքուր են մնալու». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«նիկոլին ՉԸՆՏՐԱԾ մարդիկ գուցե մի փոքր հուսահատ են, բայց իրենց սերունդների առաջ մաքուր են մնալու։ նիկոլին չընտրած մարդիկ հստակ ցույց տվեցին, որ իրենք համաձայն չեն էս իրողության հետ, իրենք երբեք էլ չեն համակերպվելու նիկոլի գոյության ու դրա ստեղծած իրավիճակի հետ։

Առնվազն 400 հազար մարդ ցույց տվեց, որ ինքն անտարբեր չի Հայաստանի ու Արցախի ճակատագրի հանդեպ։ Առնվազն էդքան մարդ ցույց տվեց, որ իրենք պատասխան են պահանջելու զոհված տղերքից յուրաքանչյուրի մահվան համար… անկախ նրանից՝ այդ զոհվածի հարազատը նիկոլական է, թե ոչ։

Առնվազն 400 հազար մարդ ցույց տվեց, որ նիկոլը չարիք ա Հայաստանի ու Արցախի համար։ Առնվազն 400 հազար մարդ իր խղճի հետ համերաշխ է»։



Նման նյութեր