«Իմ Էրիկս էլ չի վերադառնա տուն. հուլիսի 22-ին պետք է զորացրվեր… Նիկոլը մեզ ասաց, որ երջանիկ ենք հիմա. ամեն օր ցանկանում եմ քառապատիկ ճաշակի մեր երջանկությունից». Լիլիթ Չատինյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ Էրիկս էլ չի վերադառնա տուն. հուլիսի 22-ին պետք է զորացրվեր… Նիկոլը մեզ ասաց, որ երջանիկ ենք հիմա. ամեն օր ցանկանում եմ քառապատիկ ճաշակի մեր երջանկությունից». Լիլիթ Չատինյան

Լիլիթ Չատինյանի էջից.

«Երկրի ու երկնքի միջև

Էս օր մեկնարկվել է զորացրման գործընթացը. հազարավոր տղաներ այևս չեն վերադառնա տուն… իմ Էրիկս չի վերադառնա տուն… հուլիսի 22 մենք ամբողջ ընտանիքով գնալու էինք Խնձորեսկի զորամաս դիմավորելու տղաիս… երիտասարդ կյանք, հազարավոր պլաններ, չավարտած համալսարան, երջանկության օրերը մնացին օդում… մարդու մարմնի յուրաքանչյուր բջիջ լցված է ցավով , տխրությամբ ու անդառնելիության փաստով… Էրիկ ջան, ցավտ տանեմ, էնքան եմ քեզ սիրում, կարոտում… անսահման…

Մեզ Նիկոլն ասաց, որ երջանիկ էնք հիմա, ամեն օր, առավոտից ցանկանում եմ քառապատիկ ճաշակի մեր երջանկությունից…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=338819817849208&set=a.177444400653418

 



Նման նյութեր