Հովհաննես Քոչարյանն իր էջում գրում է.
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվեց: ՈՒժի մեջ մտնելուց հետո մեղադրյալները քրեական պատասխանատվություն կկրեն սուտ ցուցմունք տալու համար, կլինեն դեպքեր, երբ կասեն պաշտպանների դրդմամբ ենք սուտ ցուցմունք տվել: Մեր իրավական համակարգին օտար անգլոսաքսոնական այս հնությունը կմատուցվի որպես առաջադիմական քայլ: Մայրցամաքային Եվրոպայում այս ինստիտուտը քննադատվում է 100 տարուց ավելի: Հայաստանում դեռ կուրսի չեն:
Քննիչներն անխտիր բոլոր դեպքերում գնալու են դեպքի վայր, միջոցներ ձեռնարկեն հանցագործությունը կանխելու ու խափանելու, հանցագործության հետքերն արագ ամրապնդելու համար, ոստիկանությունը միայն կօժանդակի, այսինքն մասնակցություն կապահովի: Ոստիկանական հետաքննությունը, որպես դատավարական գործունեության ձև, վերացվում է, փոխանակ զարգացում ստանար գերծառնաբերված նախաքննության մարմիններին բեռնաթափելու համար: Հիմա էլ հետաքննիչներին կպոկեն ոստիկանությունից, կմնան համայնքային ոստիկանության ծառայողներն ու օպերները:
Քննիչի մասնագիտությունը շուտով Հայաստանում կդառնա ամենաէկզոտիկը: 5 տարի դիմացողներին կարելի է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhannes.qocharyan.16/posts/2366546010144560