«Նիկոլը՝ ՀՀ-ն վերածում է ԿԺԴՀ-ի` Կապիտուլյանտի Ժողովրդա-Դիկտատորական Համայնքի». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլը՝ ՀՀ-ն վերածում է ԿԺԴՀ-ի` Կապիտուլյանտի Ժողովրդա-Դիկտատորական Համայնքի». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր էջում գրում է.

«Նիկոլը՝ ՀՀ-ն վերածում է ԿԺԴՀ-ի (չշփոթել Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հետ)։

Շատ հարցերում, Հյուսիսային Կորեան Նիկոլի ԿԺԴՀ-ի համեմատ նորմալ երկիր է, որովհետև մի ամբողջ աշխարհ հախից չի կարողանում գալ։ Կիմ Իր Սենի ժառանգների ԿԺԴՀ-ն, չի վաճառվում և չի դավաճանվում, ունի արտաքին բարեկամներ, սեփական երկիրն ու նրա տարածքները պահելու կամք, ունի ինստիտուվիոնալ կարգ և հնարավորություններ՝ որին նույնիսկ իր թշնամիներն են հարգանքով վերաբերում։

Նիկոլի ստեղծած ԿԺԴՀ-ն՝ կոչվելու է Կապիտուլյանտի Ժողովրդա-Դիկտատորական Համայնք։ Հակիրճ հիմնավորեմ։

ԿԱՊԻՏՈւԼՅԱՆՏԻ՝ անհերքելի փաստ է։ «ԺՈՂՈՎՐԴԱ-» որովհետև անձամբ իրեն ձեռնատու ամեն ինչ կապիտուլյանտն անում է ժողովրդին հարիֆի տեղ դնելով, ժողովրդի անունը չարաշահելով և նրա պահանջներն աղավաղելով։ ԴԻԿՏԱՏՈՐԱԿԱՆ՝ դեռ նոր է սկսվելու, նոր թափով, նոր երանգներով ու ծափահարություններով։

Իսկ Հանրապետությունն արդեն դարձնում է ՀԱՄԱՅՆՔ։ Այսինքն այլևս չի լինելու այն պետությունը, որը կարողանում էր պաշտպանել իր քաղաքացուն, իր սահմանների անվտանգությունը, իր միջազգային հեղինակությունն ու զարգացման տեմպերը։

Ահա այսպես է լինում, երբ պետության քաղաքացին, առանց հասկանալու, իրականացնում է թշնամուն ձեռնատու իշխանափոխություն, այնուհետև՝ կրկին առանց հասկանալու, քվեարկում է իր պետությունը, արժանապատվությունն ու անվտանգությունը կործանողի օգտին։

Այնպես որ, բարի գալուստ առայժմ հայաբնակ ԿԺԴՀ»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/10225617288962715

 



Նման նյութեր