«Հազարավորներով գալու են և բնակվեն մեր երկրում, արդյունքում հայերի մի մասը արտագաղթելու է, իսկ մյուս մասը, որպես չարքաշ բատրակ աշխատելու է թուրքի ձեռքի տակ». Գևորգ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Հազարավորներով գալու են և բնակվեն մեր երկրում, արդյունքում հայերի մի մասը արտագաղթելու է, իսկ մյուս մասը, որպես չարքաշ բատրակ աշխատելու է թուրքի ձեռքի տակ». Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանի էջից.

«Եթե դեռ չենք հաղթել, ուրեմն պայքարելու ենք:

Ուրիշ բանաձև չկա:

թուրքիայի մուտքը տարածաշրջան ապահովեց կապիտուլյանտը։ Սա փաստ է, հաջորդիվ՝ արմատացման ծրագրերն են լինելու, որոնցից են 45 կիլոմետրանոց սյունիքյան միջանցքը և թուրքական կապիտալի ակտիվ ներհոսքը Հայաստան։

Իսկ ինչ է սա նշանակում.

նախ՝ թուրքիայի տիրապետության և ազդեցության գոտի է դառնալու Հայաստանը, և երկրորդ՝ մեր երկրում միջին և խոշոր բիզնեսի տերերը թուրքերն են լինելու, հետևապես թելադրողներն ու օրակարգ սահմանողները։

Երրորդ՝ աստիճանաբար անցնելու են նաև բնակություն հաստատելուն։ Հազարավորներով գալու են և բնակվեն մեր երկրում, արդյունքում հայերի մի մասը արտագաղթելու է, իսկ մյուս մասը, որպես չարքաշ բատրակ աշխատելու է թուրքի ձեռքի տակ։ Ահա ինչ ընտրություն է կատարել ժողովրդի մի մասը և ահա որն է կապիտուլյանտի ապագան: Ապագա, որտեղ հայը պարզապես օսմանահպատակ է լինելու:

Իսկ ով է պայքարելու այս ապագայի դեմ. իհարկե գիտակից, չընկրկող, ուժեղ կամք ունեցող և ազգային ինքնությանը հավատարիմ տեսակը:

Հ.Գ. Եթե ամբողջ ժողովուրդը ցուցաբերեր բարձր գիտակցություն և յուրքանչյուրն իր պարտքը համարեր Հայրենիքի փրկությունը, ապա կապիտուլյանտը այսօր պատմության մի ամոթալի էջի վերածված կլիներ:

Պայքարը շարունակվում է»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/militaryfigure.gevorg/posts/4314068771964773

 



Նման նյութեր