Microsoft-ը թարմացրել է համակարգի նվազագույն պահանջները՝ թույլ տալով հաջորդ սերնդի գործառնական համակարգերը տեղադրել ավելի հին տարբերակներ ունեցող համակարգիչների վրա:
Microsoft-ն ի սկզբանե թույլ էր տալիս Windows 11-ը տեղադրել 8-րդ սերնդից բարձր AMD Ryzen 2000 և Intel պրոցեսորներով: Ըստ էության, սա նշանակում էր, որ 2018 թվականից հին սարքերը, հնարավոր է, չեն արդիականացվի:
Microsoft-ի պաշտոնական կայքում հրապարակված նոր տվյալների համաձայն` AMD Ryzen 1xxx-ի և Intel Kaby Lake-ի (7-րդ սերունդ) վրա հիմնված սարքերի օգտվողները կկարողանան ստանալ օպերացիոն համակարգի թարմացում
«Մենք վստահ ենք, որ 8-րդ սերնդի Intel և AMD Zen 2 պրոցեսորներով աշխատող սարքերը, ինչպես նաև Qualcomm 7 և 8 սերիաների պրոցեսորները կհամապատասխանեն անվտանգության և հուսալիության մեր սկզբունքներին և Windows 11-ի համար համակարգի նվազագույն պահանջներին»,- գրել է Microsoft-ը:
Փորձագետները նշում են, որ 6-րդ սերնդի Intel պրոցեսորները տեխնիկապես շատ չեն տարբերվում 7-րդ սերնդից, ուստի նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան Windows-ի նոր տարբերակ:
Microsoft-ը նվազագույն համակարգի պահանջներ է առաջադրել.
Հիշողություն՝ 4 Գբ
Պահեստ՝ 64 ԳԲ
Էկրան՝> 9 դյույմ 1366×768 թույլատրելիությամբ
Անվտանգություն. TPM 2.0 / UEFI ապահովված բեռնիչ
Ինտերնետ. Կապը պարտադիր է
GPU: DirectX 12 համատեղելի գրաֆիկա / WDDM 2.x
Bit OS ՝ միայն 64 բիթանոց
Սիրարփի Աղաբաբյան