iPad Pro-ն՝ ավելի մեծ էկրանով, Apple Watch Series 7-ը՝ մարմնի ջերմաստիճանի տվիչով, և այլն:
Ըստ Bloomberg-ի Apple-ի փորձագետ Մարկ Գուրմանի, Apple-ի դիզայներներն ու ինժեներները քննարկում են iPad դիսփլեյները 14-16 դյույմ ընդլայնելու հնարավորությունը: Ակնկալվում է, որ նման փոփոխություններ տեղի կունենան Pro մոդելներում առաջիկա երկու տարիների ընթացքում:
Apple-ը խթանեց iPad Pro-ն՝ որպես համակարգիչ, ուստի այս շարքում էկրանի չափի մեծացումը տրամաբանական կլիներ և, ինչպես նշում է Գուրմանը, «կխախտի պլանշետի և նոութբուքի սահմանները»: Այժմ iPad Pro-ն, իր ամենամեծ էկրանի չափով` 12,9 դյույմ, դեռ աներևակայելիորեն փոքր է 16-դյույմանոց MacBook Pro-ի համեմատ: Գուրմանը նաև ասում է, որ Apple-ը պետք է բարելավի iPad-ի բազմախնդրության ռեժիմը` Mac-ում օգտագործվող համակարգին նմանվելու համար: Օգտակար տարբերակ կլինի ներկայումս iPad-ի համար առաջարկված աշխատանքի հետ կապված Mac ծրագրերը գործարկելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է Apple Watch Series 7-ին, Գուրմանի խոսքով, այն կունենա նորացված էկրան, ավելի արագ պրոցեսոր և ավելի լավ անլար տեխնոլոգիա: Ակնկալվում է, որ առաջատար մոդելը հագեցած կլինի մարմնի ջերմաստիճանի չափիչով:
Բացի այդ, առաջիկա տարիներին փորձագետը սպասում է SE-ի նորացված, ավելի մատչելի տարբերակին:
Սիրարփի Աղաբաբյան