«Եթե 6-րդ ՊՇ-ն թշնամուն հանձնած հրամանատարը պաշտոնի բարձրացում է ստանում, Արգիշտին մեդալ կստանա ու կստանա». Ալվինա Աղաբաբյան
Advertisement 1000 x 90

«Եթե 6-րդ ՊՇ-ն թշնամուն հանձնած հրամանատարը պաշտոնի բարձրացում է ստանում, Արգիշտին մեդալ կստանա ու կստանա». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանի էջից.

“ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ” ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Ամենևին զարմանալի չէ, որ Արգիշտի Քյարամյանը “Արիության համար” մեդալ է ստացել։ Եթե 6-րդ ՊՇ-ն թշնամուն հանձնած հրամանատարը պաշտոնի բարձրացում է ստանում, Արգիշտին մեդալ կստանա ու կստանա։

Իհարկե, պարզ է, որ Քյարամյանը 44-օրյա պատերազմի մարտական գործողություններում ոչ մի ավանդ էլ չի ունեցել, այդ օրերին նրա անվան հետ կապված միակ հիշատակությունը կապված է թուրքերին կեղծ անձնագրեր տալու մութ պատմության և Շուշիից ինկասացիայի մեքենայով ճողոպրելու հետ։

Այստեղ այլ տրամաբանություն կա՝ կուռ և հետևողականորեն իրականացվող․

արժեզրկելով հաղթանակը՝ փառաբանել պարտությունը,

արժեզրկելով, վարկաբեկելով, անտեսելով, արհամարհելով, չգնահատելով իրական հերոսներին՝ պատվել, պարգևատրել, խրախուսել, մեծարել ու հերոսացնել փախչողին, վախկոտին, գերի հանձնվածին, անարժանին ու դավաճանին։

Ինչու՞։

Որպեսզի ազգի առողջ հատվածի մոտ կոտրվի պայքարի ոգին ու կամքը, անարդարությամբ պայմանավորված հիսաթափություն առաջացնա, էլ ավելի խորանան անելանելության զգացումը և անկումային տրամադրությունները։

Որպեսզի ոչ ոք ոչինչ չանի։

Որպեսզի ոչ ոք չընդդիմանա։

Որպեսզի բոլորը համակերպվեն էն իրավիճակի հետ, որ կա․․․

Բայց դե Մսրա մելիքի դեմ կռվի ելած Դավթի տեսակը մեռնել չունի, մեր կռիվը դեռ առջևում է։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/AlvinaAghababyan/posts/4416710521692522

 



Նման նյութեր