Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 9-ի նիստի վերաբերյալ. դրանք խախտումներով են անցել. Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 9-ի նիստի վերաբերյալ. դրանք խախտումներով են անցել. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանի էջից.

– ՍԴ նիստը նախագահում է դատավոր Արման Դիլանյանը, ով դրա իրավունքը չունի։

– ՍԴ նիստին մասնակցող դատավորներ Վահե Գրիգորյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը եւ Էդգար Շաթիրյանը (զեկուցող դատավոր) լեգիտիմ չեն։

– Ոչ օրինական ճանապարհով սահմանափակված է քաղաքացիների մուտքը ՍԴ նիստերի դահլիճ:

– Արման Դիլանյանը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է:

– ՍԴ-ի կողմից արհեստականորեն մեծացվել է դատավարության մասնակիցների կազմը:

– Արման Դիլանյանի, Վահե Գրիգորյանի, ՀՀ դատախազության եւ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների տեսակետները համընկնում են։

– ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, հստակ փաստերի առկայության դեպքում, չի ներկայացել դատավարությանն իր անհնարինության հարցը, ինչը վկայում է Բարձր դատարանի դատավորին ոչ վայել անազնվության մասին։

– ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանը եւ Աշոտ Խաչատրյանը նիստին ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերում:

– Նիստը նախագահողի իրավիճակին տիրապետելու պատճառով նիստ ձգձգվում է եւ չի ընթանում սահուն կերպով:

– Արման Դիլանյանը խախտում է Բանավոր ընթացակարգի տրամաբանությունը և հրապարակայնությունը` քննարկումների մի մասը տեղափոխելով խորհրդակցական սենյակ կամ օրենքով չնախատեսված խորհրդակցության ձեւաչափ։



Նման նյութեր