Արսեն Բաբայանի էջից.
«Այսօր սահմանադրական դատարանում էի: Հարցերին պատասխանում էր գնդապետի ուսադիրներով մի բարձրաստիճան դատախազ: Կոնկրետ չգիտեմ ով է, ինչ է աշխատում: Ակնհայտ էր, որ գրագետ դատախազ է: Իսկ գրագիտությունը վկայում է այն մասին, որ նախկիններից մնացած դատախազ է: Ինչպես ասում է կապիտուլյանտը՝ նախկինների մնացուկ:
Այդ գրագետ դատախազը պատասխանելով բռնության սպառնալիքին վերաբերվող հարցին մոտավորապես այսպիսի միտք արտահայտեց. մուրճը ձեռքիդ բռնության կոչերը բռնության կոչեր չեն, եթե այդ կոչերն անելուց հետո լեզուդ կծել ես:
Նայում էի գնդապետ դատախազի դեմքին ու ցավ ապրում: Ցավ էի ապրում տեսնելով, թե ինչպես են նախ դատախազությունը արժեզրկել, հետո՝ այդ գրագետ գնդապետ դատախազին պատվազրկել:
Իսկ ամենավատն այն էր, որ դատախազի դեմքին գրված էր, որ ինքը գիտակցում և ամաչում է…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/4265834390143608