Այս ընտանիքը բնակարանի կարիք ունի, գոնե մեկ սենյականոց։ Երիտասարդ են, մոտ 30-35 տարեկան, մեկ դուստր ունեն՝ 5 տարեկան, երկրորդ երեխան շուտով կծնվի։ Մեկ բնակարան ստացել են 9 տարի առաջ, ծախել են ծանր վիրահատության համար, ապրում են այս 16 քառ մետր մակերեսով տնակում, զուգարանը՝ աջ կողմում է։ Չնկարագրեմ ներսի կահավորանքը։ Բարերար, եթե հայտնվի, կխնդրեմ այնպես նվիրաբերել բնակարան, որ 10 տարի իրավունք չունենան վաճառելու։ Ընտրություններից առաջ չգրեցի, որ քաղաքական շահարկման կամ քվե կորզելու առիթ չդառնա։ Իրենց համաձայնությամբ եմ հրապարակում այս հայտարարությունը։ Դիմեք ինձ, ուղիղ կկապեմ իրենց։
Շնորհակալություն։
Լևոն Բարսեղյանի էջից: