Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Նոր փաստեր․
Մի՛ հայհոյեք Ալեքսանդր Լապշինին, որ նա հրաժարվում է իր իսկ ասած խոսքերից։ Ես պատերազմից առաջ և պատերազմից հետո՝ 8 ամիս շարունակ նրան համոզում էի խոսել առաջին դեմքով և պատմել ամեն ինչ, բայց հասկացա, որ վախը մեծ դերակատար է։
Չմոռանանք՝ Լապշինը մեծ դժվարությունների միջով է անցել, երկար ամիսներ տանջանքներ է կրել Ադրբեջանի բանտում, հետո ևս հետապնդվել է, ինչին ես ականատես եմ եղել, փորձել իմ կապերով օգնել՝ խուսափելու ադրբեջանական հետապնդումներից։ Հուսով եմ, գոնե սա Լապշինը կհաստատի։
Չնայած նրան, որ Ալեքսանդրը հրաժարվում է իր բոլոր ասածներից՝ լավ գիտակցելով, որ դրանց ապացույցները ես ունեմ, ես չեմ դադարում նրա նկատմամբ լավ վերաբերմունք ունենալ, քանի որ Լապշինը մեծ գործ է արել մեր հայրենիքի համար։ Բայց ես միաժամանակ նրան ասել եմ՝ երբեք իմ հայրենիքը առևտրի առարկա չեմ սարքի նույնիսկ հանուն ընկերության։ Iammedia հարթակում որոշ նոր փաստեր եմ հրապարակել, փոքրիկ կտորներ, որոնք որոշ պատկերացում կստեղծեն, թե ինչու եմ այսքան ժամանակ ես լսում Լապշինի խնդրանքը և չեմ հրապարակում իրողությունները։ Մարդը վախենում է ֆիզիկական հաշվեհարդարից։
Տեսանյութի սկզբում այդ ձայնային հաղորդագրությունից հատված է, որը ևս ձայնագրություն չէ, այլ հատուկ ուղարկված հաղորդագրություն»։