Եկեք անկեղծ լինենք։ Միգուցե չեք համաձայնի հայտնի պնդման հետ, թե առաջ ամեն ինչ ուրիշ էր՝ ծիրանն էլ ավելի ցաղցր էր, արևն էլ այնքան դաժան չէր վառում, որքան հիմա։ Բայց հո չե՞ք ժխտի, որ Facebook-ը իրոք ուրիշ էր։
Տարիներ առաջ Մարկ Ցուկերբերգը՝ հերքելով Հին կտակարանի հանրահայտ միտքը, թե չկա այս աշխարհում ոչ մի նոր բան, ստեղծեց առաջին սոցցանցը։ Հիշո՞ւմ եք, թե ինչ զարմանալի, համակրելի, բարի ու հեռանկարային էր Facebook-ն այն ժամանակ. հանկարծ հասկացանք, որ կարող ենք գեղեցիկ լուսանկարներ դնել, որոնք կհավանեն աշխարհի հակառակ կողմում բնակվող մեր ընկերները։
Կարող ենք կատակներ գրել, որոնք ժպիտ կպարգևեն հարյուրավոր մարդկանց։ Հետո ամեն ինչ սկսեց փոխվել ճիշտ այնպես, ինչպես սկսեց տարեցտարի փոխվել մեր հերթական խորհրդարանների կազմը՝ մակարդակը հետհզետե իջավ ու իջավ, գրառումների բովանդակությունն էլ արդեն գրեթե ոչ մի բանով չէր տարբերվում պառլամենտի բարձր ամբիոնից հնչող փոխադարձ վիրավորանքներից և նույնիսկ հայհոյանքներից։ Ինչո՞ւ այդպես եղավ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am