Այսօր` հուլիսի 26–ին, ժամը 18։00–ի սահմաններում երկու մեքենա է այրվել Երևանում։ Միջադեպը տեղի է ունեցել Սարյան փողոցում։
KIA մակնիշի մեքենան ամբողջությամբ այրվել է։ Դրանից կրակը տարածվել է երկրորդ մեքենայի՝ Nissan Tilda-ի վրա, որը կայանված է եղել հետևում։
Նախնական տվյալների համաձայն՝ տուժածներ չկան։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։