Մի կին Տավուշում էսպիսի հարց է տալիս.
– Հիմա ո՞րն է լավը, ադրբեջանի գործակալ, ԲԱՅՑ լավ մարդ նիկոլը, թե՞ նախկին վատ թալանչիները:
Էդ կինը ինձանից մի լիտր մածունի համար 2 000 դրամ ուզեց, 2,5 լիտրի համար` 5 000 դրամ: Հետս տավուշցիներ կային, ականջներին չհավատացին, երբ մածունի գինը լսեցին:
Հիմա բացատրում եմ, որ Հայաստանում շատ մարդիկ կան, որ զբաղված են թալանով, մասշտաբները կապ չունեն` ով ինչքա հասցնում է:
Հիմա նախկինները նախկինում էին թալանում, դուք էլ հենց այս պահին եք թալանում՝ մածունը 2 000 դրամ ծախելով։ Գյումրիում մի տնակով մի քանի բնակարան ստացող մարդը իր չափով է թալանում, դզող – փչողը, որ հարկ չի վճարում, իր չափով, վարսավիրը` իր չափով, նախարարը՝ իր չափով:
ԲԱՅՑ եթե ես ձեզ 5 000 դրամ եմ տալիս 2,5 լիտր մածունի համար, դրանից երկիրը չի կործանվում, Հայրենիքի մի մասը, եկեղեցիներն ու խաչքարերը չենք կորցնում:
Եթե գյումրեցին մի տնակով 5 բնակարան է «կպցնում», դա իհարկե, շատ վատ բան է, բայց մեր Հայրենիքը դրանից վտանգված չի:
Եթե նախարարը անօրինական հողեր է վերցնում և շինություններ կառուցում, շատ վատ բան է, իհարկե, բայց սահմաններում դրանից զենքը չեն փոխում դուբինկաներով:
Այսինքն` ԹԱԼԱՆԸ ՇԱՏ ՎԱՏ ԲԱՆ Է, բայց ԹԱԼԱՆԻՑ ԵՐԿԻՐ ՉԻ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ, իսկ դավաճանությունից կործանվում է:
Թշնամու` Ադրբեջանի գործակալ նիկոլի դավաճանության հետևանքները ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ են շատ տարածված «թալանչության» համեմատ:
Թալանչիները կարմիր գծեր ունեն, դավաճանները՝ ոչ : Թշնամու գործակալները ամեն ինչ անում են թշնամու օգտին, դրա համար նիկոլի ամեն քայլից ադրբեջանցիները ուրախանում են, հրճվում են, իսկ հայերի համար նիկոլի ամեն մի քայլ աղետ է:
Եվ վերջինը, իհարկե, միֆ է`իբր ներկա իշխանությունը թալանով չի զբաղվում: Նիկոլից շատ թալանած մարդ չկա, իսկ Հայաստանի արտաքին պարտքը 2017-ին եղել է 5,4 միլիարդ, իսկ 2021-ն` 9 միլիարդ:
Էդքան միլիարդ որ պարտքով է վերցրել նիկոլը, ինչի՞ վրա է ծախսել, ո՞վ գիտի:
Թալանի ձևերն են փոխվել, մարդիկ դեռ տեղյակ չեն:
Թերեզա Մխիթարյանի էջից: