«Ըստ սեփական աղբյուրների՝ ունենք նաև դիրքային կորուստ. թերևս սրանով կարող է պայմանավորված լինել ադրբեջանական կողմից եկող հրադադարի մասին խոսակցությունները». Ալվինա Աղաբաբյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ըստ սեփական աղբյուրների՝ ունենք նաև դիրքային կորուստ. թերևս սրանով կարող է պայմանավորված լինել ադրբեջանական կողմից եկող հրադադարի մասին խոսակցությունները». Ալվինա Աղաբաբյան

Ըստ ՀՀ ՄԻՊ տվյալների՝ Ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ (նկար 1)։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ թշնամին փորձել է ճեղքում իրականացնել Գեղարքունիքի մարզի Ալ լճերին հարակից գյուղերի և Վերին Շորժայի ուղղություններով։ Առնվազն Ախպրաձորից մինչև Վերին Շորժա կարելի է դիտարկել որպես ռազմական գործողությունների տեղամաս (նկար 2)։

Սեփական աղբյուրների փոխանցմամբ՝ ունենք նաև դիրքային կորուստ։ Թերևս սրանով կարող է պայմանավորված լինել ադրբեջանական կողմից եկող հրադադարի մասին խոսակցությունները․ ամրանալու խնդիր ունեն։

 



Նման նյութեր