ՀԷՑ–ի 42–ամյա աշխատակիցը էլեկտրահարվել է ու մահացել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

ՀԷՑ–ի 42–ամյա աշխատակիցը էլեկտրահարվել է ու մահացել. shamshyan.com

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, 42–ամյա տղամարդը էլեկտրահարվել է ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին`ժամը 09:40-ի սահմաններում։ «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 42-ամյա Արամ Բարսեղյանն է։

Նույն օրը՝ ժամը 09: 15-ի սահմաններում, տղամարդը Այգեզարդ գյուղի Կոստանի փողոցում բարձրանալով էլկետրասյան վրա, վերանորոգման աշխատանքներ է կատարել, որի ընթացքում էլեկտրահարվել է և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Արաքս» մասնաճյուղում ՝ որպես օդային գծերի էլեկտրամոնտյոր: