«Չգիտեմ, թե ովքեր են թաթախված դրսից ներկրման բիզնեսում, բայց լավ բան չեք անում տղերք». Աղասի Միքայելյան
Advertisement 1000 x 90

«Չգիտեմ, թե ովքեր են թաթախված դրսից ներկրման բիզնեսում, բայց լավ բան չեք անում տղերք». Աղասի Միքայելյան

Աղասի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից.

«Կառավարության էսօրվա նիստում քննարկվելու ա հաշմանդամություն ունեցող անձանց համար էկզոսկելետոնի ձեռքբերման հարցը։ Գնելու են արտասահմանից 72000 եվրո գնով։

Ուրեմն Հայաստանում էկզոսկելետոն սարքելու վրա խումբ կա, որ 3 տարի ա մանրամասն աշխատում են։ Ու օգոստոս ամսին պատրաստ կլինի իրռնց արտադրանքը։ Այն բազմիցս փորձարկվել ա, աշխատանքի մոտ 90% ը պատրաստ ա։ Ու գինն էլ լինելու ա մաքսիմում 30000 եվրո։

Չգիտեմ, թե ովքեր են թաթախված դրսից ներկրման բիզնեսում, բայց լավ բան չեք անում տղերք»։



Նման նյութեր