Այս պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մորը, ով օրեր առաջ վթարի էր ենթարկվել որդու գերեզմանից վերադառնալիս, հրաժարվում են վիրահատություն իրականացնել քանի դեռ վճարում չի կատարվել
Advertisement 1000 x 90

Այս պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մորը, ով օրեր առաջ վթարի էր ենթարկվել որդու գերեզմանից վերադառնալիս, հրաժարվում են վիրահատություն իրականացնել քանի դեռ վճարում չի կատարվել

Օրերս Երևան-Ապարան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Այդոևի մորը տեղափոխող մեքենան։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել որդու շիրիմից տուն վերադառնալու ճանապարհին։

Դավիթ Այդոևի մայրը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, իսկ բժշկական կենտրոնը հրաժարվում է վիրահատություն իրականացնել քանի դեռ վճարում չի կատարվել։

Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը դիմում է կառավարությանը և պահանջում միջամտել, որպեսզի անհրաժեշտ վիրահատությունները կատարվեն պետության հաշվին։ Հանուն հայրենիքի իրենց կյանքերը զոհած հերոսների ընտանքիները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում։



Նման նյութեր