Դիմակով և նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Դիմակով և նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա. shamshyan.com

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ անհյատ անձը, ըստ նախնական տեղեկուոյունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ Թե ինչ չափի գումար է հափշտակվել՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ստահակը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր սև գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի, ու նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։ Այս պահին նշված վայրում դեպքի վայրի զննություն են կատարում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչները բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Դալլաքյանի գլխավորությամբ։

Տեղում է նաև Երևանի քննչական վարության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի 3-րդ դասակի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com