«Ոչ թե անհույս դիլետանտներ, այլ պետականաքանդ պրոֆեսիոնալներ». Վահե Թորոսյան
Advertisement 1000 x 90

«Ոչ թե անհույս դիլետանտներ, այլ պետականաքանդ պրոֆեսիոնալներ». Վահե Թորոսյան

Վահե Թորոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Շարունակ մի միտք է գեներացվում, որը շեղում է մեր գիտակցությունը։ Դա գործող իշխանության տխմարության հասնող տգիտության և անչափելի դիլետանտության թեզն է։

Մենք հավերժ կարող ենք զարհուրել և ապշել նրանց մարդկային տկար որակների և տիկ֊տոկային դատողության և ֆաստ֊ֆուդային հոգեկերտվածքի վրա, մինչդեռ իրականում նրանք ոչ թե անհույս դիլետանտներ են, այլ պետությունը զավթելու և այն ներսից փլուզելու անմրցելի պրոֆեսիոնալներ։

Չափազանց կարևոր է գիտակցել, որ այն ինչ նրանք արեցին տասնամյակներ ընդհատակում, հետո նաև հասարակական և պետական մակարդակում՝ դա իր տեսակով բացառիկ էր մեր նորանկախ պատմության մեջ։

Մինչ մենք՝ անուղղելի հայրենասերներս բարոյապես կոփվում և ակադեմիապես կրթվում էինք՝ նրանք պետականաքանդ պրոֆեսիոնալները անխոնջ վերապատրաստվում և տեխնոլոգիաներ էին սովորում՝ համբերատար սպասելով վճռական պահին՝ Պետության զավթմանը։

Հիմա, երբ պետությունը զավթված է հիմնովին ավերված, հասարակությունը պառակտված և միմյանց դեմ թշնամացած՝ նրանք պրոֆեսոնալ պետականաքանդները շարունակում են գործել և ստանալ բնակչության զգալի մասի հավանությունը մինչև վերջնականապես կջնջեն հայությանը իր բնօրրան հողակտորի երեսից։

Նոնսենս է, բայց սա է դառնագին ճշմարտությունը, որ գործ ունենք լուրջ կոփված պետականաքանդների հետ, որոնք չենք խորշում ոչնչից, չունեն արգելակներ և կարմիր գծեր։ Նրանք ունեն մեկ նպատակ և անխոնջ նվիրվեծ են դրան։

Իսկ մենք ի՞նչ նպատակ ունենք…»:



Նման նյութեր