«Տավուշյան բախումներից հետո Պուտինի և Փաշինյանի միջև նույնիսկ հեռախոսազրույց չի եղել. սա հայ–ռուսական հարաբերությունների պատմական մինիմումն է անկախությունից հետո». Անդրանիկ Թևանյան
Advertisement 1000 x 90

«Տավուշյան բախումներից հետո Պուտինի և Փաշինյանի միջև նույնիսկ հեռախոսազրույց չի եղել. սա հայ–ռուսական հարաբերությունների պատմական մինիմումն է անկախությունից հետո». Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.

«Տավուշյան բախումներից հետո բոլորը բոլորի հետ երկկողմ և եռակողմ շփումների մեջ են։

Մոսկվան, Անկարան և Բաքուն շատ ակտիվ են։ Շփվում են առաջին դեմքերի մակարդակով։ Երևանը չկա այս շփումներում։

Այս ամենի ֆոնին աչք է ծակում այն հանգամանքը, որ նույնիսկ հեռախոսազրույց տեղի չի ունեցել ՀՀ ղեկավարի ու ՌԴ նախագահ Պուտինի միջև (դատելով ամենից՝ Կրեմլը Հայաստանի հետ շփվում է երկու խողովակով՝ ՀՀ պաշտպանության նախարարություն և ՀՀ արտաքին գործերի նախարարություն)։ Փաշինյանին հաջողվել է միայն այլ առիթով հանդիպել ՌԴ վարչապետին։ Մեկ էլ՝ հարցազրույց տալ ռուսական հեռուստաընկերությանը և ապացուցել, որ հակառուսականության առումով, պատկերավոր ասած, ուղտ չէ։ Բայց սա նոնսենս է և ցույց է տալիս, թե ինչ մակարդակի վրա են ռազմավարական դաշնակից երկրների առաջին դեմքերի հարաբերությունները։ Սա հետանկախական շրջանում արձանագրված հայ–ռուսական հարաբերությունների պատմական մինիմումն է»:



Նման նյութեր