Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից.
«Դատելով դահլիճից պարզ է դառնում, որ այս մարդը պատգամավոր է: Դատելով դատարկ հայացքից ակնհայտ է դառնում, որ իշխանական պատգամավոր է:
Չգիտեմ էլ նոր խորհրդարանում կա՞ այս պերսոնը:
Դուք հլը այս դատարկախոսի «մտքին» հետևեք: Սա համոզված է, որ Հայրենիքի պաշտպանությունը ոչ թե իշխանության, այլ՝ ընդդիմության գործն է:
Այս անհասկանալի պերսոնաժին պետք է բացատրել, որ զենքը, որը մեզ հորդորում է վերցնել, իրենց հայրենադավ իշխանությունը պիտի տա: Այս տարօրինակ սուբյեկտին հիշեցնել է պետք, որ ամիսներ առաջ «Հայրենիք» զորախումբը պաշտոնապես դիմել է ՊՆ-ին հայտնելով, որ պատրաստվում է մեկնել ՀՀ սուվերեն տարածքի սահմանների պաշտպանության և դրա համար անհրաժեշտ է զենք: Մեր այդ դիմումը հենց այս տխրահռչակի ազգադավ իշխանությունը մերժել է:
Երանի ինձ, որ չդարձա պատգամավոր ու սրանց նմաններին հաճախ տեսնելու առիթ չեմ ունենալու»: