Օսմանյան կայսրության կործանման սկիզբն էր… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օսմանյան կայսրության կործանման սկիզբն էր…

Օսման Համդի բեյի ամենահակասական նկարներից մեկը ՝ «Միհրաբ», որը նաև կոչվում է «Genesis»: 1901 թվականին, աշխատանքն առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինում, իսկ ավելի ուշ ՝ 1903 թվականին Լոնդոնի Թագավորական ակադեմիայի ցուցահանդեսին:

Մեծ կտավը պատկերում է մի երիտասարդ կնոջ, որը նստած է «ռահլե» -ի վրա մեջքը՝ դեպի Մեքքա, իսլամի սուրբ վայրը նայող խորշը: Երիտասարդ կինը, որը հղի է, կրում է դեղին զգեստ: Նրա ոտքերի տակ են ձեռագրեր և գրքեր, այդ թվում ՝ մի քանի Ղուրան /մուսուլմանների սուրբ գիրքն է/: Ոմանց կարծիքով ՝ մոդելը երիտասարդ հայուհի է, նկարչի երկրորդ կնոջ սպասուհու ՝ Մարի / Նաիլ խանումի դուստրը: Չգիտեմ, ինչ է ուզեցել ասել նկարիչը, բայց դա օսմանյան կայսրության կործանման սկիզբն էր։

Նկարիչ Սուքիաս Թորոսյանի էջից



Նման նյութեր