Գարեգին Միսկարյանն իր էջում գրում է.
«Երանի լիներ մեկը, ով ինձ կբացատրեր 2018-ին էս դարպասները հանրության առաջ բացելու և հիմա փակելու դրդապատճառները։
Եթե դա ժողովրդավարության դրսևորում էր, ապա կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում ժողովրդավարության նահանջ կա, իսկ եթե դա ժողովրդավարության դրսեւորում չէր, այլ պոպուլիզմի, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում պոպուլիզմի նահանջ կա»։