Կամչատկայում Կուրիլյան լճի հատակից դուրս են բերել Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները: Այդ մասին Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հաղորդել Է իր Twitter-ալիքում:
«Այսօր պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, Կրոնոցկիի արգելոցի համակարգված աշխատանքի շնորհիվ դուրս են բերվել Կուրիլյան լճում ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները»,-հայտնել Է Սոլոդովը:
Նա հավելել Է, որ այժմ փրկարարները պետք Է բարձրացնեն ուղղաթիռի կորպուսը՝ հետաքննական գործողություններ անցկացնելու, ինչպես նաեւ բնապահպանության համար հնարավոր բացասական հետեւանքներից խուսափելու համար:
Օգոստոսի 12-ի առավոտյան «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ Էին, ընկել Է Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը: Ուղղաթիռում գտնվում Էին անձնակազմի երեք անդամները եւ 13 ուղեւորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ Է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ են ստացել: Այն բանից հետո, երբ լճի մոտ տեխնիկա են բերել խորջրյա աշխատանքների համար, ուղղաթիռը գտնվել Է ափից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա՝ 120 մետր խորությամբ:
Օգոստոսի 16-ին լճի հատակից հանել են հինգերորդ զոհվածի մարմինը: Ուղղաթիռի կործմանման փաստով հետաքննվում Է երթեւեկության անվտանգության կանոնների խախտման եւ օդային տրանսպորտի շահագործման մասին գործը: