«Հայաստանը համաձայնել է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի հետ, այսպես կոչված կոմունիկացիաների «ապաշրջափակման» շուրջ». Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանը համաձայնել է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի հետ, այսպես կոչված կոմունիկացիաների «ապաշրջափակման» շուրջ». Արման Աբովյան

Արման Աբովյանի էջից.

«Հայաստանը համաձայնել է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի հետ, այսպես կոչված կոմունիկացիաների «ապաշրջափակման» շուրջ:

Հարցեր…

Ի՞նչ է սա նշանակում։

Փաշինյանական իշխանությունները համաձա՞յն են “փոխանցել” հայկական տարածքները թուրքերին: ՀՀ կառավարությունը ենթարկվե՞ց թուրք-ադրբեջանական տանդեմի շանտաժին:

Ի՞նչ է, ընդհանրապես, կատարվում։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը «ապաշրջափակումը» դիտարկում է բացառապես որպես հայկական տարածքների գրավումը օրինականացնելու առաջին փուլ և բացառապես Սյունիքի միջոցով Թուրքիայի և Ադրբեջանի ֆիզիկական վերամիավորման համատեքստում:

Ընդ որում, պետք է ընդգծել, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի տարածքի բռնակցումը դիտարկում են որպես «դեմարկացիայի և ապաշրջափակման» հիմնական նպատակ, ընդ որում նրանք դա նույնիսկ չեն թաքցնում:

Ստորև ներկայացնում ենք հայկական քաղաքների պաշտոնական ցանկը, որոնց նկատմամբ քոչվոր ցեղերի առաջնորդ Իլհամ Ալիևն արդեն բացահայտորեն արտահայտել է իր նկրտումները (թուրքական անվանումները հատուկ փակել եմ) :

Այսինքն ՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ բոլոր գործընթացների վերջնական նպատակը Հայաստանի գրավումն է (տնտեսական կամ ռազմական):

Այս պայմաններում համաձայնվել բացել հաղորդակցությունները՝ նշանակում է երկիրը միտումնավոր մասնատել:

Եթե բացեիբաց խոսենք, ապա փաշինյանական իշխանությունները իրավիճակը հասցրեցին մի դրության, որտեղ Ադրբեջանը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ իր պահանջներն է ներկայացնում Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ:

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է դա նշանակում:

Եվ ի դեպ, բոլոր նրանց, ովքեր քվեարկել են «Ապագ Կա»-ի օգտին, խորհուրդ եմ տալիս կարդալ այն քաղաքների ցանկը, որոնց նկատմամբ ադրբեջանցիները ունեն հավակնություններ, չէ որ այդ քաղաքների «հպարտ քաղաքացիները» պետք է հասկանան, թե ինչպիսի Ապագա է սպասվում իրենց ,եթե փաշինյանական իշխանությունները շարունակեն ներկայիս որդեգրած քաղաքականությունը»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/859968318245104

 



Նման նյութեր