Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.
«Պաշտպանության նախարարի մոտ տեղի ունեցած այսօրվա խորհրդակցության ընթացքում իշխանության՝ վերջին 2 տարվա շեփորահարվող «Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց։
Պարզվում է, որ զինված ուժերի տարբեր զորամասերում սննդի ապահովման որոշ ընկերություններ այնպիսի խախտումներ են թույլ տվել, որ պաշտպանության նախարարը ստիպված է եղել թեման հանրայնացնել։
ՊՆ-ում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։
Ու այս ամենն Ազգային ժողովում, օրեր առաջ տեղի ունեցած՝ «նախկինների ժամանակ օրերով սոված էինք» ակցիայից ընդամենը 10 օր անց»։