«Արցախի Քաշաթաղի Աղավնո գյուղը հաղթում է». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Արցախի Քաշաթաղի Աղավնո գյուղը հաղթում է». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Արցախի Քաշաթաղի Աղավնո գյուղը հաղթում է․

Իմ ընկեր Անդրանիկ Չավուշյանը հասավ նպատակին՝ իր ղեկավարած Աղավնո գյուղի համար ստանալով Արցախի կառավարության համակարգային աջակցությունը՝ անկախ արտաքին ճնշումներից։

Աղավնոն պատերազմի ժամանակ կանգուն մնաց շնորհիվ գյուղապետ Անդրանիկի, դպրոցի տնօրեն Պողոսի, երեք զոհերի ու մյուս նվիրյալների, որոնք մինչև վերջ պահեցին այդ չքնաղ գյուղը։

Այսօր Աղավնոյում կան որոշ դատարկ տներ, որոնք հանձնվելու են արցախցի տեղահանված ընտանիքներին, եթե տների տերերը չվերադառնան Աղավնոյում ապրելու։ Հայկական գյուղը պետք է ամբողջությամբ բնակեցված լինի հայերով։

Հիմա Աղավնոն նորից շնչում է։ Ամեն անգամ Արցախ գնալիս անպայման մտնում եմ Աղավնո, այցելում եմ հարազատներիս, նոր միայն շարունակում ճանապարհը։ Վերջին անգամ տեսա Աղավնոյի գեղեցիկ վերանորոգված դպրոցը։

Հպարտանում եմ հայի այս տեսակով։ Հենց նրանց շնորհիվ մենք Աղավնոյի խնդիրը կարող ենք համարել լուծված՝ Քաշաթաղում շարունակելով պայքարել Բերձորի ու Ներքին Սուսի համար։ Այնտեղ ևս շատ հայեր պիտի ապրեն։ Ու կապրեն, վստահ եմ։

Բերձորում օրեցօր ավելանում է վերադարձողների թիվը։ Չնայած տեղի ունեցած մեծ թալանին, բերձորցիներից շատերը վերադառնում ու նորից շենացնում են այդ հրաշք քաղաքը։ Բերձորցիների այդ տեսակով ամեն օր եմ հպարտանում»։



Նման նյութեր