«Սա ոչ թե «Հայաստանի ավարտն» ու նրա պատմության գրքի վերջին էջն է, այլ ընդամենը նրա ամոթալի էջերից մեկը». Ռոբերտ Մարգարյան
Advertisement 1000 x 90

«Սա ոչ թե «Հայաստանի ավարտն» ու նրա պատմության գրքի վերջին էջն է, այլ ընդամենը նրա ամոթալի էջերից մեկը». Ռոբերտ Մարգարյան

Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից.

«Երկու օր է ինչ տատանվում եմ: Կիսվել՞, թե՝ չկիսվել ֆրանսիացի լրագրող Անտուան Դյուբուայի «Հայաստանի ավարտը» աշխատասիրության հայկական սոցցացնցերում հայտնված հատվածով:

Ի վերջո որոշեցի հրաժարվել կիսվելու գաղափարից և դա երկու պատճառով:

Նախ դա ինձ համար առանձնապես որևէ նորություն չի պարունակում: Ով չգիտի, որ ազգային դժբախտության արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնված անձը գավառամիտ, անհավասարակշիռ, դյուրաբորբոք, կիսագրագետ ու մակերեսային դատողությամբ անձնավորություն է: Միթե ուրիշը պիտի դա մեզ հիշեցներ, որ հավատայինք: Մենք դեռ ավելին գիտենք: Գիտենք, որ նա կապիտուլյանտ, հողատու, դավաճան է, որի ձեռքերին ու խղճի վրա ծանրանում է մի ամբողջ սերնդի՝ 5000 երիտասարդների, արյունը, մեր երազած միասնական հայրենիքի 25 տոկոսի, իսկ Արցախի 75 տոկոսի փոշիացումը: Այս ամենի դիմաց ֆրանսիացի լրագրողի նկարագրածն անկեղծ, ոչինչ է:

Երկրորդ: Ես լուրջ հարց ունեմ աշխատասիրության խորագրի հետ: «Հայաստանի ավարտը» (՞): Հայաստանի պատմությունը ոչ նիկոլով սկսվել ու ոչ էլ ավարտվելու է նրանով: Իրավիճակը որում հայտնվել ենք այսօր ու դրա պատճառով դարձել ենք միջազգային հանրության ծաղր ու ծանակի առարկա, որքան էլ որ որ ցավալի ու դառն, բայց կդառնա «Հայաստանի ավարտը» միայն մի դեպքում: Եթե մենք՝ հայրենիքում ու սփյուռքում ապրող ու հայրենիքը սիրող հայերս, որոշենք ժամանակից շուրջ հանձնվել ու վայր դնել զենքը: Եթե նիկոլի օրինակին հետևելով ու նախքան վերջին փամփուշտը կրակելը մեր ձեռքով թշնամուն նվիրենք մեր հայրենիքը:

Սա ոչ թե «Հայաստանի ավարտն» ու նրա պատմության գրքի վերջին էջն է, այլ ընդամենը նրա ամոթալի էջերից մեկը, որոնք ի դեպ քիչ չեն եղել ու դա պիտի թերթել, այնպես ինչպես թերթել ենք նախկինները:

Մեր պատմության ավարտը չի կարող հայտարարել ոչ ռուսը, ոչ ամերիկացին, ոչ ֆրանսիացին ու ոչ էլ որևէ այլ ազգի ներկայացուցիչ: Դա մեր անգործությամբ ու անտարբերությամբ կարող ենք անել միայն մե՛նք: Իսկ ես չեմ պատրաստվում դա անել: Կարծում եմ դա չի անի նաև ինքն իրեն հարգող ու հայրենիքը գոնե մի փոքր սիրող ցանկացած հայ…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.markarian/posts/10208913273425346