Ռուս հայտնի ռեժիսորին սպառնում է ազատազրկում Ցոյի պատճառով
Advertisement 1000 x 90

Ռուս հայտնի ռեժիսորին սպառնում է ազատազրկում Ցոյի պատճառով

Սանկտ Պետերբուրգում քննչական կոմիտեն սկսել է ուսումնասիրել ռուս ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի կողմից «հեղինակային եւ հարակից իրավունքների հնարավոր խախտման մասին» գործի նյութերը, որոնք տրամադրել է Վիկտոր Ցոյի որդին՝ «Ցոյ» սկանդալային ֆիլմի նկարահանումների կապակցությամբ, հաղորդում է «Экспресс-газета»-ն:

Սա իշխանությունների առաջին արձագանքն է պաշտամունքային երաժշտի հարազատների ու մտերիմների պահանջին։ Ավելի վաղ, հրատարակության տվյալներով, ռեժիսորին պաշտպանել են բարձր հովանավորները, որոնք նրան օգնել են խուսափել նաեւ Նիկոլայ II-ի անձնական կյանքի մասին «Մատիլդա» ֆիլմի հետ կապված սկանդալի պատասխանատվությունից:

Բացի այդ, ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Ցոյ» ֆիլմի նկարահանման համար ծախսվել է 100 մլն ռուբլի, որը հատկացվել է Սիրիայում ռուսաստանցիների մասին «Պալմիրա» ֆիլմի արտադրության համար: Եվս 60 մլն ռուբլի նախարարությունը տվել է կոնկրետ Ցոյի մասին ֆիլմի համար։

style.news.am