«Մինչև ե՞րբ ենք մնալու «գառների լռությունը» կարգավիճակում…». Բելլա Լալայան
Advertisement 1000 x 90

«Մինչև ե՞րբ ենք մնալու «գառների լռությունը» կարգավիճակում…». Բելլա Լալայան

Բելլա Լալայանի ֆեյսբուքյան էջից.

«Իրականում, Մարտակերտում

այդ ընտանիքը փրկվել է մեծ աղետից..

կարող ենք ենթադրել այդ միջադեպի տարբեր զարգացումներ,

ասենք , որ մտել է ու երեխաներին անմիջապես վնասել ու աննկատ փախչել,

կամ վնասել ու սպասել, որ ծնողներն էլ գան ու ծնողներին էլ վնասի…

մի խոսքով, շատ բան կարելի է պատկերացնել, ենթադրել,

բայց մի բան փաստ է.

սահմանը պաշտպանված չէ

և

մենք մեր տներում ու ճանապարհներին անվտանգ չենք…

(ունենք հատվածներ՝ կիլոմետրերի հասնող, որ մի դիրք էլ չկա… տեղանքը չնշեմ՝ անվտանգությունից ելնելով…)

իհարկե, սա գյուտ չէ ու երեկ չենք հայտնաբերել,

սա մեր իրողություններն են, որ մեզ նվիրել են դավաճանները՝ նոյեմբերի 9-ին.

հիմա,

այս գրառումս համերգների համար ինքնազոհվողների համար չէ…

այս գրառումս երկերեսանի մորթապաշտների համար չէ՝

վճարովի հայրենասիրական ճառեր ասող և

опять власть меняется ջոկատից…

Այս գրառումս Արցախի ու արցախցիների ճակատագրով իրապես մտահոգված ., անշահախնդիր մարդկանց համար է

և ուղղված է Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan-ին..

մենք գտնվում ենք անկանխատեսելի իրողությունների մեջ…

ո՞րն է մեր անվտանգության գլխավոր տեսլականը

ո՞վ է պաշտպանում մեզ

մեր զինաթափված ու կազմաքանդված բանակ՞ը՝ թղթի վրա մնացած զորամիավորումներով

մեր ոստիկանությու՞նը

թե՞ խաղաղապահ զորքերը

ո՞վ է պատասխանատվություն կրելու բարձիթողի վիճակի համար,

որն այս անգամ, Փառք Աստծո, առանց ծանր հետևանքների է անցնել…

Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan

ի՞նչպես պետք է յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանի իրեն ու իր ընտանիքը

ի՞նչ հայեցակարգ ունենք ընդունած՝ օղակի մեջ գտնվող Արցախի անվտանգությաննն ուղղված

ո՞րն է բնականոն կյանքի ընթացքը ապահովելու երաշխիքը

Ո՞ՐՆ Է…

մինչև ե՞րբ ենք մնալու «գառների լռությունը» կարգավիճակում…

ՀԳ. մեկնաբանություններում չեն ընդունվում անեծքներ, հայհոյանքներ և «բա  որ ես էլ ծիտիկ դառնամ» վերլուծություններ…»:



Նման նյութեր