Դավիթ Բաղդասարյանի էջից.
Երբ Սերժ Սարգսյանը Կապան էր եկել, գնացել էի իր հետ հանդիպմանը և մի շատ կոնկրետ հարց էի ուզում տալ, բայց ընթացքում որոշեցի, որ այդ հարցին պատասխան ստանալու ժամանակը երևի դեռ չի եկել: Անցավ մի քանի շաբաթ և պատասխանը ստացա լրիվ այլ տեղից:
Օգոստոսի 4-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին պատասխանելիս Սեյրան Օհանյանը նշում է, որ ներկայիս ՊՆ Արշակ Կարապետյանը որևէ բացթողում չի ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ:
2016-ի ապրիլի 7-ին Սերժ Սագսյանը մեկնել էր Բեռլին ու Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել, որ թեպետ ՌԴ-ն մեր դաշնակիցն է, բայց զինում է Ադրբեջանին, մինչդեռ մենք 80-ականների զենքով ենք կռվում: Էս ասուլիսից հետո Սարգսյանը վերադառնում է և հեռացնում է Արշակ Կարապետյանին և ևս մի քանի գեներալի , ինչից հետո ասպարեզ է մտնում Սեֆիլյան Ժիրայրը…
Օհանյանի էդ ճեպազրույցը անպայման նայեք, առանձնահատուկ գարշանք է առաջացնում:
Էս երկիրը պետք է ազատագրել օկուպացիայից:
Հ.Գ. Սարգսյանին հետևյալ հարցն էի ուզում տալ՝ «ինչու է հենց Մոսկվայի լյուբիմչիկ Արշակ Կարապետյանը ցուցմունք տվել, որի հիման վրա վերաբացել են մարտի 1-ի գործը»: Հիմա արդեն ամեն ինչ պարզ է: Շանթը ամեն ինչ էն գլխից ասել էր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.baghdasaryan.75/posts/4280099458725100