Պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով. Արցախի ՄԻՊ
Advertisement 1000 x 90

Պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով. Արցախի ՄԻՊ

Պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով։

Հուսահատության ուղին մեր առջև ծառացած դաժան երկընտրանքի ամենահեշտ ճանապարհն է, որը մենք ընտրելու իրավունք չունենք։

Մեր որոշումներից է կախված հարյուրամյակների պայքարի հետագա ընթացքը՝ կգնանք բաղձալի հանգրվանի ամենաթույլ նշույլի հետևից, թե՞ կկորչենք կորստի նոր պատումների էջերում։ Կհավատանք երևբէ լուսավորվելիք մեր ապագային, թե՞ կհավաքենք ցիրուցան եղած մեր հուշերն ու կբավարարվենք դրանցով։

Փա՜ռք նրանց, ովքեր չկանգնեցին երկընտրանքի առաջ, ովքեր իրենց հերոսացման պահին ջախջախեցին ցանկացած երկընտրանք՝ իրենց անմահությամբ դրոշմելով ազգալդյանական անդրդվելի համոզմունքն առ այն, որ Արցախը Հայաստան է և վերջ։

Ուժ և համառություն բոլորիս:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gegham.stepanian/posts/4013648505431200

 



Նման նյութեր