Ներկայացնում ենք Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մենք չենք հաջողելու մինչ այն պահը, քանի դեռ մեծամասնությունը չի հասկացել, որ անկախ նրանից, թե ով է նախագահ կամ վարչապետ (Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Նիկոլը, թե ասենք Պինոչետը, Սադդամը կամ Բիսմարկն ու Դե Գոլը), որ ինքը լավ կապրի միայն ու միայն իր աշխատանքի շնորհիվ:
Քանի դեռ մեծամասնությունը ոգևորվում է Լոսիքիսոյի ՔԱՆԴԵԼՈՒ առաջարկով ու ոչ մի ռեակցիա չի տալիս մետրոյի նոր կայարան ԿԱՌՈՒՑԵԼՈՒ առաջարկին, քանի դեռ մեծամասնությունը ոգևորվում է «թալանը հետ բերելու և իրենց բաժանելու» նիկոլական կտերով, բայց չի արձագանքում մասնագիտություն (ոչ թե դիպլոմ) ձեռք բերելու լուրջ առաջարկներին, քանի դեռ մեծամասնության համար, օրինակ, Գագիկ Ջահանգիրյանը ՆՈՐ է և ՍՈՒՐԲ, իսկ Ռուբեն Վարդազարյանը նախկին է և մեղավոր, քանի դեռ գյուղացին սպասում է, որ սերմ և քիմիկատը պետությունն իրեն պետք է տա(սեփականաշնորհումից 30 տարի հետո, Կառլ), իսկ քաղաքի բնակիչը աշխատանքային ժամերին «бороздит просторы фейсбука» և սպասում է արտասահմանում բնակվող «քծիբ սփյուռքահայ բարեկամի» ֆինանսական օգնությանը, մեծամասնությունը ՎԱՏ Է ԱՊՐԵԼՈՒ:
ԵՎ ԺՈՂՈՎՈՐԴԸ (իսկ ավելի ստույգ՝ ընտրազանգվածը) ԱԶԳ չի դառնալու: Ինչ որ մարդիկ լավ կապրեն: Բայց դա կապ չունի ոչ նախկինների, ոչ էլ ներկաների հետ: Իհարկե լավ իշխանության օրոք մարդն իրեն ավելի պաշտպանված է զգում, համակարգերը քաոտիկ վիճակում չեն լինում, համատարած կաշառակերություն չի լինում և այլն, և այլն: Բայց այս կամ այն անհատի ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ հետ դա քիչ կապ ունի: ԱՆՀԱՏԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԱՊՐՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ԼԱՎ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ: Մնացածը հեքիաթների ժանրից է: