Հիմա էլ ՊՈԱԿ ֊ի ցեցը կերած տեխնոլոգիաները նայենք, խնդանք ազգովի։
Ուրեմն հանձնված Արցախի,ամեն օր գտնվող աճյունների ,գերիների, անտուն մարդկանց խնդիրների հիմնական մեղավորներից ուշադրությունը շեղելու համար,մի երկու իդիոտիկ լուր են պեղում ,սկսում ծամծմել։
Ասենք,տնօրենը դասատուից կաշառք ա ստացել մի երկու հարյուր դոլլար
Ասենք բժիշկը մեկին պետպատվեր ա գրել ,որին չէր հասնում։
Ու ավելի քան իդիոտիկ վերնագրեր են դնում էդ լուրերին
Օրինակ`
1֊Մենք պարտվեցինք ինքներս մեզ
Կամ `
Նախկիններից ժառանգած պարտության դառը պտուղները
Հետևից էլ էդ ծանծաղ մտքերը ուրախ ու ժիր քոմմենթող անդարդների բանակն ա գալիս
Աուու,մանկապարտեզի կրտսեր խումբ։ Ադրբեջանի կոռուպցիայից տեղյակ եք՞։Բա Թուրքիայի ։ Բա Ռուսաստանի։
Մենք պարտվեցինք ձեզ` երիտբերիաներիդ և պավլիկմորոզովներիդ ։ Հա, ու բոլշևիկյան երկրորդ հեղաշրջմանը։
Անուշ Սեդրակյանի էջից