Հանրաճանաչ մեսենջերը նոյեմբերի 1-ից կհրաժարվի սմարթֆոնների մի շարք հին մոդելների աջակցությունից, ինչը նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ կարող են մնալ առանց սիրելիների հաղորդագրությունների, լուսանկարների և տեսանյութերի հասանելիության:
Խնդիրը կանդրադառնա ինչպես Android-ի, այնպես էլ iOS-ի վրա աշխատող մոտ 43 սարքերի վրա:
Այսպիսով, Android 4.0.4 (և դրանից առաջ տարբերակներ) տեղադրված սմարթֆոնների օգտագործողները կդադարեն հաղորդագրություններ ստանալ և ուղարկել WhatsApp-ում: Նույն արդյունքն է սպասում iPhone 9-ի սեփականատերերին՝ iOS 9-ի տեղադրված տարբերակով (և դրանից առաջ), ասվում է ընկերության կայքում:
Այս սմարթֆոնների սեփականատերերը պետք է լուրջ վերաբերվեն WhatsApp-ի պահանջներին.
Samsung Galaxy S3 Mini, Trend II, Trend Lite, Core, Ace 2;
LG Optimus F7, F5, L3 II Dual, F7 II, F5 II;
Sony Xperia;
Huawei Ascend Mate, Ascend D2;
Apple iPhone SE, 6S, 6S Plus:
WhatsApp-ը խորհուրդ է տալիս օգտվողներին անցնել աջակցվող սարքերի, կամ գոնե պահպանել զրույցի պատմությունը՝ նախքան անջատվելը, որպեսզի բոլոր տվյալները մշտապես չկորցնեն:
WhatsApp-ն այս տարի ավելացրել է բազմաթիվ նոր հնարավորություններ, ներառյալ՝ անհետացող հաղորդագրությունները, խմբային զանգերը և կատարելագործված կպչուն պիտակներ: Նշվում է, որ հին սմարթֆոնների աջակցության ավարտը հավելվածն ավելի ապահով կդարձնի:
WhatsApp-ը դժվար ժամանակներ է ապրում: Հաղորդագրությունների ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է բազմաթիվ օգտվողներ՝ անվտանգության նոր քաղաքականության հետ կապված խնդիրների պատճառով: Փոփոխությունները վրդովմունքի փոթորիկ առաջացրին, իսկ արգելափակման սպառնալիքներով դժգոհողներին «հանգստացնելու» փորձը դրդեց օգտվողներին անցնել այլ մեսենջերների:
Սիրարփի Աղաբաբյան